Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Լյուբով Կազարնովսկայա. «Հպարտ եմ, որ Կաբալեի հետ նույն ցուցակում եմ հայտնվել»
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարը հայտարարել է, որ ռուս օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայայի անունը ներարռվելու է Ադրբեջանի համար անցանկալի անձանց ցուցակում, քանի որ նա վերջերս այցելել է Լեռնային Ղարաբաղ: Օպերային երգչուհին հայտարարել է, որ այդ երկրի կողմից անցանկալի անձ հայտարարվելն իրեն չի մտահոգում: Նա ուրախ է, որ Մոնսերատ Կաբալեի հետ հայտնվել է նույն ցուցակում:
«ԵՍ Մոնսերատ Կաբալեի հետ միևնույն ցուցակում եմ, ինչի համար հպարտ եմ: Լեռնային Ղարաբաղը հիասքանչ տեղ է, որտեղ ես երիտասարս ստաժորներ եմ բերել: Ես չեմ անհանգստանում: Քանի դեռ աշխարհում ագրեսիա կա, երկրի վրա խաղաղություն չի լինի: Այտեղ՝ Ղարաբացում մարդիկ հակված են խաղաղության, երեխաների ծնվելուն»,-լրատվամիջոցին http://rusnovosti.ru/posts/378980 ասել է երգչուհին:
Այս այցի շրջանակներում հայտնի օպերային երգչուհին, մանկավարժը և պրոֆեսորը Արցախի, Հայաստանի և Ռուսաստանի տաղանդների համար կազմակերպում էր վարպետաց դասեր: Լյուբով Կազարնովսկայան առաջին անգամ չէ, որ Արցախում է:
Երգչուհին Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ լսումները կատարվում են Արցախում հետագայում օպերայի կենտրոն ստեղծելու նպատակով:
«Շքեղ ձայներ են: Նրանց հետ հետաքրքիր է: Նրանց հետ կարելի է աշխատել և լավ արդյունքների հասնել՝ այդ կերպ նրանց համար ուղի բացելով դեպի մեծ կյանք: Իսկ ընդհանրապես ես շատ տպավորություններ ունեմ: Ղարաբաղն անկրկնելի գեղեցիկ է: Սա այն հողն է, որի վրա պետք է արարել: Սա այն հողն է, որտեղ հիմա հանգիստ չկա, բայց նման միջոցառումներով է հնարավոր մարդկանց մոտ ճիշտ տպավորություն ստեղծել այն մասին, որ պետք չէ վախենալ ու չգալ Ղարաբաղ: Այստեղ կարելի է բացել սիրտը և հոգին, և բոլորի հետ միասին արարել, քանի որ սա է Ղարաբաղի խորհուրդը»,-ասել է Կազարնովսկայան: