Նախագահը շնորհավորել է Լորենց Առուշանյանին՝ հոբելյանի կապակցությամբ
Մշակույթ
10:07 07/07/2015

Նախագահը շնորհավորել է Լորենց Առուշանյանին՝ հոբելյանի կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Լորենց Առուշանյանին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ:

«Դուք մեծ ավանդ եք ներդրել հայ թատրոնի, հեռուստաթատրոնի, ինչպես նաև կինոյի զարգացման գործում՝ կերտելով բազմաթիվ տպավորիչ և համոզիչ կերպարներ: Որպես հայ բեմի հանրաճանաչ վարպետ՝ տարիներ շարունակ վայելել եք մեր հանդիսատեսի սերն ու համակրանքը:

Արցախյան շարժման տարիներին Ձեր հայրենանվեր գործունեությամբ մեծ ջանքեր եք ներդրել նաև համազգային խնդիրների լուծման ուղղությամբ:

Շնորհավորելով Ձեր ծննդյան հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ առողջություն և ամենայն բարիք»,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում:

Placeholder
Նախագահը շնորհավորել է Լորենց Առուշանյանին՝ հոբելյանի կապակցությամբ