Ուորլիք. «Միացյալ Նահանգները հավատարիմ է Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ աշխատելու հարցում»
Քաղաքական
15:33 07/07/2015

Ուորլիք. «Միացյալ Նահանգները հավատարիմ է Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ աշխատելու հարցում»

«Վաշինգտոնում հանդիպումների ընթացքում (ԵԱՀԿ Մինսկի խմբի) համանախագահները լսեցին, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է Լեռնային Ղարաբաղում խաղաղության և հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ աշխատելուն»: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքը:

Ինչպես երեկ տեղեկացրել էինք, Մինսկի խմբի երեք համանախագահները գտնվում են Վաշինգտոնում, որտեղ նախատեսված են նրանց հանդիպումները Սպիտակ տանը, Պետքարտուղարությունում և Պաշտպանության նախարարությունում: 

Placeholder
Ուորլիք. «Միացյալ Նահանգները հավատարիմ է Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ աշխատելու հարցում»