Հ. Դեմոյան.  Ամեն օր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ունենում է թուրք այցելուներ
Քաղաքական
17:55 08/07/2015

Հ. Դեմոյան. Ամեն օր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ունենում է թուրք այցելուներ

Վերջին մեկ-մեկուկես ամսվա ընթացքում ամեն օր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալում է թուրք այցելուների: Լրագրողների հետ զրույցում ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

«Վերջին մեկ-մեկուկես ամսվա ընթացքում թուրք այցելուների քանակը թանգարան շեշտակի ավելացել է: Հետաքրքիր դինամիկա է: Թանգարանի նոր ցուցադրությունը հետաքրքրություն է առաջացրել թուրքերի շրջանում: 2009-10 թվականին նման դինամիկա ունեինք, հետ մի փոքր դադարեց»,- ասաց նա:

Placeholder
Հ. Դեմոյան. Ամեն օր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ունենում է թուրք այցելուներ