Հայաստանում արտաքին առևտուրը շարունակում է անկում ապրել. «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:38 08/07/2015

Հայաստանում արտաքին առևտուրը շարունակում է անկում ապրել. «Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթը գրել է, որ Հայաստանում արտաքին առևտուրը շարունակում է աննախադեպ արագ տեմպերով անկում ապրել: Թերթը նշում է, որ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ տնտեսական ցուցանիշների շարքում ամենաանմխիթար վիճակում հենց արտաքին առևտուրն է:

ԱՎԾ տվյալներով՝ այս տարվա հինգ՝ հունվար-մայիս ամիսներին մեր երկրում արտաքին առևտրաշրջանառությունը անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 33,2 տոկոսով: Ընդ որում, այս տարվա առաջին եռամսյակին այդ անկումը ավելի քիչ էր՝ 28,5 տոկոս: Այսինքն՝ տարեսկզբի համեմատ այդ անկումը աճել է ևս 4,7 տոկոսով:
 

Placeholder
Հայաստանում արտաքին առևտուրը շարունակում է անկում ապրել. «Ժամանակ»