ՀԾԿՀ-ի այսօրվա նիստում ընդգրկված հարցերից 13-ը ՀԷՑ-ին տուգանելու մասին են. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:54 08/07/2015

ՀԾԿՀ-ի այսօրվա նիստում ընդգրկված հարցերից 13-ը ՀԷՑ-ին տուգանելու մասին են. «Ժողովուրդ»

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձաժողովի այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված հարցերից 13-ը «Հայաստանի էլէկտրական ցանցեր» ընկերությանը տուգանելու մասին են: Այդ որոշումներով նախատեսվում է ՀԷՑ-ին տուգանել ընդհանուր 75 միլիոն դրամի չափով: Տուգանքների հիմնական պատճառները նույն են՝ ՀԷՑ-ը չի կատարել իր պարտականությունները և հրաժարվել է քաղաքացիներին միացնել էլէներգիայի մատակարարման համակարգին և նրանց հոսանք տալ:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀԷՑ-ի մամլո խոսնակ Նատալիա Սարջյանն ասել է, որ իրենք այդ հարցի հետ կապված դեռևս դիրքորոշում չունեն ու այսօր կայտնեն իրենց դիրքորոշումը:

Ի դեպ, քաղաքացիներին համակարգին չմիացնելու քայլը ՀԷՑ-ը պատճառաբանել է ֆինանսատնտեսական ծանր վիճակով:
 

Placeholder
ՀԾԿՀ-ի այսօրվա նիստում ընդգրկված հարցերից 13-ը ՀԷՑ-ին տուգանելու մասին են. «Ժողովուրդ»