Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանի Մարդու իրավունքների առաջին պաշտպան, նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Ազատության հրապարակում մի քանի երիրտասարդների կողմից հացադուլ հայտարարելուն, ասաց, որ դեմ է այդ երևույթին:
«Ես դեմ եմ քաղաքական հացադուլներին, դեմ եմ անգամ բերդերում հացադուլներին»,-ասաց նախկին պաշտպանը, ավելացնելով, այդ մեթոդը Հայաստանում ոչ միայն չի աշխատում, այլև դրա նկատմամբ անլուրջ վերաբերմունք կա:
Նշենք, որ հացադուլ հայտարարած Դավիթ Սանասարյանը, ով եղել է պատգամավոր Լարիսա Ալավերդյանի օգնականը, հայտարարել է, որ հացադուլը կդադարեցնի, եթե այսօր երեկոյան Ազատության հրապարակում այնքան մարդ հավաքվի, որ հնարավոր լինի երթ իրականացնել դեպի Բաղրամյան պողոտա:
Սանասարյանի պահանջի մասին Ալավերդյանի կարծիքին ծանոթացեք տեսանյութում: