Հայաստանում վտանգված հուշարձանների թիվն ավելացել է
Մշակույթ
09:11 09/07/2015

Հայաստանում վտանգված հուշարձանների թիվն ավելացել է

Լոռի, Տավուշ, Վայոց ձոր, Շիրակ, Սյունիք, Արմավիր մարզերում հուշարձանների պահպանական գոտիների բացակայությունը շարունակում է մնալ գերխնդիր, ինչը լուրջ խոչընդոտ է հուշարձանի պահպանության գործում, երբեմն էլ տեղական ինքնակառավարման մարմինների ու անհատների հետ վեճերի առիթ է դառնում: Պահպանական գոտիների բացակայությունը լուրջ խնդիր է հարուցում նաև իրավախախտումներն արձանագրելու և դրանք վերացնելու ընթացքում: Այս մասին բարձրաձայնել են նշված մարզերի «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ ծառայությունների պետերն ու մասնաճյուղերի վարիչները: Տեղեկանում ենք ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքից: 

Նախօրեին ներկայացվել է Լոռու, Տավուշի, Վայոց ձորի, Շիրակի, Սյունիքի, Արմավիրի մարզային ծառայությունների, «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի, «Արփի» բնապատմական արգելոցի, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի, «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի ընթացիկ տարված առաջին կիսամյակի աշխատանքները:

Զեկուցումներում առանձնացվել է վտանգված հուշարձանների խնդիրը, նշվել, որ վեց ամիսների ընթացքում դրանց թիվն ավելացել է:

Մարզային ծառայությունների պատասխանատուները խոսել են նաև «ՀՀ պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի» հետ անճշտությունների մասին:

Որոշ արգելոց թանգարաններ այս տարվա վեց ամիսների ընթացքում ավելի շատ այցելուներ են ունեցել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:

Placeholder
Հայաստանում վտանգված հուշարձանների թիվն ավելացել է