Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Լեռնային Ղարաբաղը հրաշք երկիր է, որտեղ ագրեսիա չկա, որտեղ ժողովուրդը բարի է. Գերման Ստերլիգով
Ռուս մեծահարուստ, գործարար Գերման Ստերլիգովը Լեռնային Ղարաբաղում իր ներկայության մասին «պարզ ճշմարտություն» է ներկայացրել:
Նա Ren.tv-ին տված հարցազրույցում ասել է, որ շատ առանձնահատուկ վայր է համարում Լեռնային Ղարաբաղը:
«Լեռնային Ղարաբաղը հրաշք երկիր է, հիանալի ժողովուրդ ունի: Երջանիկ են այն հայերը, ովքեր նման հայրենիք ունեն, ունեն նման պատմություն ու գեղեցկություն: Ամբողջ աշխարհն եմ շրջել և ոչ մի տեղ նման վայր չեմ տեսել: Այսպիսի գեղեցկություն, այսպիսի պտղաբերություն և ամենագլխավորը` մարդկանց միջև նման բարի ու սրտաբաց հարաբերություններ ես չեմ տեսել: Այստեղ ընդհանրապես ագրեսիա չկա», -ասել է գործարարը:
Ըստ աղբյուրի, Ստերլիգովը դիմել է Ռուսաստանի քաղաքացիներին. «Ինձ հիմա ձեր ալիքով դիտող ռուսների համար դժվար է բացատրել այդ ամենը: Ճիշտ է, նրանք ինձ, որպես հյուրի, հիմա լավ են վերաբերվում, բայց, նրանք միմյանց նկատմամբ էլ լավ: Այսինքն, դա զգալու համար պետք է այստեղ լինել: Երջանիկ եմ, որ այստեղ եմ բերել երեխաներիս, որովհետև ես նրանց ժամանակին պատմում էի, թե ինչպես պետք է վերաբերվել մարդկանց, որովհետև ժամանակակից Ռուսաստանում նման հարաբերություն, ցավոք, չկա: Իսկ Լեռնային Ղարաբաղում դա կա: Այստեղ իմ երեխաները տեսնում են մարդկային հարաբերություններ, և դա արտակարգ լավ դաս է նրանց համար»:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ ռուս գործարարը հեռացել է Ռուսաստանից և հաստատվել Արցախում: ԼՂՀ ԱԳՆ-ից մեզ ասել էին, որ Ստերլիգովը Արցախ այցելել է որպես զբոսաշրջիկ, մինչդեռ ռուսական լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ նա Արցախ այցելել է բնակություն հաստատելու նպատակով:
Հարակից հրապարակումներ`
Ռուս մեծահարուստը Արցախ է այցելել որպես զբոսաշրջիկ
Ռուս գործարարը լքել է Ռուսաստանը և հաստատվել Լեռնային Ղարաբաղում
Ստերլիգովի կինը Արցախում նորաձևության կենտրոն կբացի (տեսանյութ)