Նշվում է Հիշատակ հին տապանակի և նոր Սբ. Եկեղեցու տոնը
Օրվա թեմա
10:25 11/07/2015

Նշվում է Հիշատակ հին տապանակի և նոր Սբ. Եկեղեցու տոնը

Հայաստանյան Առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիշատակ հին տապանակի և նոր Սբ. Եկեղեցու տոնը: 

Հին Ուխտի տապանակը Հին կտակարանի ամենամեծ սրբությունն է, որտեղ պահվում էին Տասնաբանյա պատվիրանների տախտակները, Ահարոնի ծաղկյալ գավազանն ու մանանայով լի ոսկյա սափորը: Քրիստոնեական եկեղեցու համար այն Նոր Ուխտի, այսինքն` Քրիստոսի Եկեղեցու նախատիպն է, որի համար սահմանել է այս տոնը՝ Եկեղեցու մշտնջենականության խորհրդով: Qahana.am-ը հարղորդում է, որ տոնը կատարվում է Վարդավառի՝ Քրիստոսի Պայծառակերպության տոնին նախորդող շաբաթ օրը:

Նշենք, որ վաղը նշվելու է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որը  Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Պայծառակերպության տոնով հաստատվեց այն ճշմարտությունը, որ Հիսուս Աստծո Որդին է: Աստծո պատգամն է առաքյալներին և ողջ աշխարհին. «Նրան լսեցեք»:

 

Placeholder
Նշվում է Հիշատակ հին տապանակի և նոր Սբ. Եկեղեցու տոնը