Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այս պահին սահմանում հանգիստ է, լուրջ միջադեպեր առաջին գծում չկան.Մ. Հակոբյան (տեսանյութ)
Եթե այս պահի դրությամբ գնահատենք սահմանում իրավիճակը, ապա հրադադար է, որևէ ակտիվ գործողություններ չկան: Այս մասին այսօր Հանրապետական կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը:
«Եթե համեմատենք տարվա սկզբի հետ, բավականին հանգիստ է, եթե համեմատենք նախորդ տարվա այս ժամանակահատվածի հետ, ապա նորից բավականին հանգիստ է, լուրջ միջադեպեր առաջին գծում չկա»,- նշեց Մ. Հակոբյանը:
Հարցին, թե Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Ղարաբաղյան հարցի լուծումը տեսնում է միայն Ղարաբաղը Ադրբեջանի տարածքում գտնվելու տարբերակով, Մ.Հակոբյանն ասաց, որ 23 տարի դա լսում է. «Մամեդյարովի ցանկությունը մեզ համար անընդունելի է, իսկ բանակցային գործընթացն էլ փակուղում չէ»:
Նշենք, որ հուլիսից մեկնարկել է ամառային զորակոչը: Այդ առիթով Հանրապետական կենտրոնական հավաքակայան էր այցելել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը: