Օդի ջերմաստիճանը նվազում է
Հասարակություն
10:45 11/07/2015

Օդի ջերմաստիճանը նվազում է

Հայաստանի տարածքում օդի ջերմաստիճանը հուլիսի11-12-ին կնվազի 3-4 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա: 

Այսօր և հուլիսի 15-ին Հանրապետության հյուսիսային շրջաններում, 12-13-ի գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին, շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ:  Հուլիսի 14-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ: Արարատյան դաշտում և Սյունիքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն: Այս մասին հայտնում են  ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից: 

Հանրապետությանում`

Երևանում`

Այսօր, հուլիսի 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 12-13-ի երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:

Նախորդող հրապարակում՝
Գագիկ Սուրենյան. Երևանում ջերմաստիճանը 40-ի չի հասել

Placeholder
Օդի ջերմաստիճանը նվազում է