Вести.Ru. «Գերման Ստերլիգովը իր նոր կյանքի մասին»
Հասարակություն
12:18 11/07/2015

Вести.Ru. «Գերման Ստերլիգովը իր նոր կյանքի մասին»

Այսօր մենք ալրաղաց ձեռք բերեցինք, այժմ ես արդեն ղարաբաղցի ալյուր արտադրող եմ: Ռուսական «Վեստի» (Вести) լրատվականին տված հարցազրույցում անդրադառնալով իր` Լեռնային Ղարաբաղում բնակություն հաստատելուն` նշել է ռուսաստանցի հայտնի գործարար Գերման Ստերլիգովը:

«Այսօր մենք աղացել ենք ալյուրի առաջին պարկը և վաղը ես այն արդեն կկարողանամ վաճառել: Դա կլինի Ղարաբաղում վաստակած իմ առաջին գումարը, այնպես որ մենք հետայսու ապրելու միջոց ունենք»,- նշել է Ստերլիգովը:

Աղբյուրի փոխանցմամբ` Ստերլիգովը Լեռնային Ղարաբաղում զբաղված է իր ֆերմայի համար համապատասխան տարածք որոնելով, ուստի այդ նպատակով գրեթե ողջ օրն անց է կացնում լեռներում:

«Ցանկանում եմ, որ մոտակայքում աղբյուր լինի, գեղեցիկ տեսարան ունենա, ինչպես նաև բարձրությունը հարմարավետ լինի: Անասնապահության մասով առաջին հերթին խոսքը գնում է արցախյան ոչխարների մասին, որը հիանալի ցեղատեսակ է»,- նշել է Ստերլիգովը` հավելելով, որ Ղարաբաղի բնությունը զերծ է ցանկացած տեսակի թունաքիմիկատներից, ինչը հիանալի պայմաններ է ապահովում էկոֆերմայի համար:

Աղբյուրի փոխանցմամբ` Ստերլիգովները Արցախ են տեղափոխվել ողջ ընտանիքով, այս պահին մնում են ընկերների մոտ, սակայն առաջիկայում պատրաստվում են մեծ առանձնատուն կառուցել:

Աղբյուրը նկատում է, որ Ստերլիգովը իր ոճի մեջ է և մինչև վերջին պահը չի բացահայտում, թե որն է տեղափոխության պատճառը: Ըստ աղբյուրի` այդ մասին նույնիսկ հարազատները տեղյակ չեն:

Անդրադառնալով Ստերլիգովի կնոջը` աղբյուրը նշում է, որ նա արդեն գտել է իր զբաղմունքը` ճիշտ նույնպիսի նորաձևության տուն, ինչպիսին ուներ Մերձմոսկվայում:

Ստերլիգովի մասին այլ հրապարակումներ՝
ԼՂՀ Սահմանադրություն. Հողի նկատմամբ սեփականության իրավունք չունեն օտարերկրյա քաղաքացիները
Լեռնային Ղարաբաղը հրաշք երկիր է, որտեղ ագրեսիա չկա, որտեղ ժողովուրդը բարի է. Գերման Ստերլիգով
Ռուս մեծահարուստը Արցախ է այցելել որպես զբոսաշրջիկ
Ռուս գործարարը լքել է Ռուսաստանը և հաստատվել Լեռնային Ղարաբաղում
Ստերլիգովի կինը Արցախում նորաձևության կենտրոն կբացի (տեսանյութ)
Ո՞վ և ինչպիսի՞ն է Ստերլիգովը. Պատմում է կինը

Placeholder
Вести.Ru. «Գերման Ստերլիգովը իր նոր կյանքի մասին»