Հայաստանը պարտքային ճգնաժամ ունեցող երկրների ցանկում է
Տնտեսություն
16:07 13/07/2015

Հայաստանը պարտքային ճգնաժամ ունեցող երկրների ցանկում է

Հայաստանն արդեն իսկ գտնվում է պարտքային ճգնաժամի մեջ: Այս գնահատականը տրվել է բրիտանական Jubilee Debt Campaign կազմակերպության կողմից նախօրեին հրապարակված պետական պարտքի վեաբերյալ նոր հետազոտության մեջ, որը ցույց է տալիս երկրների արտաքին ֆինանսական հոսքերի վիճակը և երկրների ռիսկայնությունը` ըստ արտաքին պարտքի ծավալի:

Jubilee Debt Campaign-ի հետազոտության արդյունքները ցույց է տալիս, որ բացի Հունաստանից ավելի քան 20 երկրներ նույնպես պայքարում են իրենց պարտքային ճգնաժամերը հաղթահարելու ուղղությամբ: Բացի դրանից` շուրջ 29 երկրներ գտնվում են արտաքին պետական պարտքային ռիսկի գոտում, որտեղ տնտեսության անկումը կամ տոկոսադրույքների հանկարծակի փոփոխությունը կարող են աղետալի հետևանքների հանգեցնել:

Հետազոտության մեջ պարտքային ճգնաժամի բարձր ռիսկ ունեցող երկիր է համարում այն երկիրը, որի զուտ պարտքը անցնում է ՀՆԱ 30 տոկոսից, ընթացիկ գործարքների հաշվի դեֆիցիտը անցնում է ՀՆԱ 5 տոկոսից, իսկ պարտքի մարման ապագան կազմում է պետական եկամուտների ավելի քան 10 տոկոսը:

Ներկայումս Հունաստանից բացի արտաքին պարտքի լուրջ խնդիրներ ունեն Հայաստանը, Ուկրաինան, Կիպրոսը, Իռլանդիան, Իսպանիան, Պորտուգալիան, Չեռնոգորիա, Լիբանանը, Մակեդոնիան, Խորվաթիան, Թունիսը և այլն:

Հետազոտության մեջ անդրադարձ է կատարվել նաև այն երկրներին, որտեղ մասնավոր հատվածը գտնվում է պարտքային ճգնաժամի ռիսկի գոտում: Այդ երկրների թվում են Ավստրալիան, Բելառուսը, Բրազիլիան, Հունաստանը, Թուրքիան և Մեծ բրիտանիան:

Placeholder
Հայաստանը պարտքային ճգնաժամ ունեցող երկրների ցանկում է