Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՄՆ-ի սենատային հանձնաժողովը ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատտերին հրավիրել է հարցաքննության՝ կապված կոռուպցիոն սկանդալի հետ, սակայն մերժում է ստացել: Այս մասին հայտնում է «Reuters»-ը՝ հենվելով սենատոր Ջերրի Մորանի ներկայացուցիչ Գարետ Տեռների խոսքերի վրա: Իսկ ՖԻՖԱ-ում հրաժարվել են մեկնաբանել մերժման պատճառները:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ գերմանական «Welt am Sontag»-ին տված հարցազրույցում Բլատտերը հայտարարել է, որ չի հեռանա Շվեյցարիայից այնքան ժամանակ, քանի դեռ պահպանվում է ռիսկը, որ իրեն կարող են ձերբակալել: Անցած շաբաթ նա հրաժարվել է մեկնել Վանկուվեր՝ ներկա լինելու աշխարհի կանանց ֆուտբոլի առաջնության եզրափակչին: Միևնույն ժամանակ Միջազգային ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը պլանավորում է ժամանել Ռուսաստան՝ «ԱԱ-2018»-ի ընտրական փուլի վիճակահանությանը մասնակցելու համար: