Սրտաբան. Շոգ եղանակին գլխացավը, սրտխառնոցը, թուլությունը ջրազրկվելու հետևանք է
Օրվա թեմա
12:56 14/07/2015

Սրտաբան. Շոգ եղանակին գլխացավը, սրտխառնոցը, թուլությունը ջրազրկվելու հետևանք է

Շոգ եղանակին մահածության դեպքերը 50 տոկոսով բարձրանում է, որի մեծ մասը՝ 90 տոկոսը, պայմանավորված է հենց սիրտ-անոթային հիվանդությունների բարդություններով: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող, սրտաբան Անահիտ Գաբրիելյանը:

«Պատճառն այն է, որ սովորաբար արյան անոթները լայնանում են, ճնշումն իջնում է, արյան շրջանառությունը դանդաղում է, մածուցիկանում է, դժվար է շրջանառությունը արյունատար անոթներում, տրոմբոգոյացման ռիսկերը բարձրանում են, որն անմիջապես պառճառ է դառնում ինֆարկետների և ինսուլտների»,- ասաց նա՝ խորհուրդ տալով սիրտ-անոթային հիվանդություններ ունեցողներին այս եղանակին մշտապես կապի մեջ լինել իրենց բուժող բժիշկների հետ, ընդունել դեղերը:

Ա. Գաբրիելյանի խոսքով, արյան ճնշումն իջնելու դեպքում ցանկալի է աղի հեղուկ խմել:

Նա խորհուրդ տվեց այս եղանակին ուտել դյուրամարս, թեթև սնունդ, ավելացնել հեղուկի օգտագործումը՝ երկու լիտրից ավելի (սովորաբար՝ 1-1,5 լիտր ջուր), դուրս գալուց անպայման գլխարկ կրել: 

«Գլխացավը, սրտխառնոցը, թուլությունը հենց ջրազրկվելու հետևանք է»,-  ընդգծեց Ա. Գաբրիելյանը՝ ընդգծելով ու հորդորելով, որ շատ ջուր օգտագործել:

Իսկ որպեսզի մարդ խուսափի սիրտ-անոթային հիվանդություններից, նա ասաց, որ կարևոր է ճիշտ սննդակարգը, ավելցուկային քաշ չհավաքելը. «Գեր մարդիկ, հատկապես կանայք, ավելի հակված են սիրտ-անոթային հիվանդությունների»:

Placeholder
Սրտաբան. Շոգ եղանակին գլխացավը, սրտխառնոցը, թուլությունը ջրազրկվելու հետևանք է