Կարևոր ձեռքբերում. Նալբանդյանը` Իրանի միջուկային ծրագրի պայմանավորվածության մասին
Քաղաքական
15:25 14/07/2015

Կարևոր ձեռքբերում. Նալբանդյանը` Իրանի միջուկային ծրագրի պայմանավորվածության մասին

«Հայաստանը ողջունում է Իրանի և միջազգային միջնորդների նպատակասլաց, կառուցողական ջանքերի արդյունքում իրանական միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը»,-ասված է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնության վերաբերյալ մեկնաբանության մեջ, հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

«Երկար սպասված այս պայմանավորվածությունը կարևոր ձեռքբերում է՝ ի նպաստ միջազգային, տարածաշրջանային կայունության և համագործակցության ամրապնդման։

Լիահույս ենք, որ դա հավելյալ խթան կհանդիսանա՝ Հայաստանի և բարեկամ Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման, համատեղ ծրագրերի իրականացման համար»,-ասված է Նալբանդյանի մենաբանությունում:

Նախորդող հրապարակումներ՝
Իրանն ու վեցնյակը միջուկային համաձայնագրի շուրջ համաձայնության են եկել
Իրանի միջուկային խնդրի շուրջ տեղի ունեցած բանակցությունների ամփոփումն այսօր՝ 13:00-ին

 

 

 

Placeholder
Կարևոր ձեռքբերում. Նալբանդյանը` Իրանի միջուկային ծրագրի պայմանավորվածության մասին