Աղքատ ընտանիքների երեխաները սոցիալական հաջողությունների համար վճարում են առողջությամբ
Աշխարհում
10:43 14/07/2015

Աղքատ ընտանիքների երեխաները սոցիալական հաջողությունների համար վճարում են առողջությամբ

Աղքատ ընտանիքների երեխաները սոցիալական հաջողությունների համար վճարում են առողջությամբ, նրանք վատառողջ են, շուտ են ծերանում: Նման տեսակետ են հայտնել ամերիկացի գիտնականները:

«Լենտա.ռու»-ի  փոխանցմամբ, նման եզրակացության մասնագետները եկել են՝ ուսումնասիրելով 292 աֆրոամերիկացիների, ովքեր ապրում են Ջորջիա նահանգի գյուղական համայնքներում: Հետազոտության սկզբում նրանք 17 տարեկան են եկել, իսկ ավարտին՝ 22:

Պարզվել է, համեմատաբար բարեկեցիկ ընտանիքների երեխաների ինքնատիրապետման բարձր մակարդակն ու հոգեբանական այլ որակներ չեն ազդում նրանց առողջական վիճակի վրա: Իսկ աղքատ ընտանիքների անչափահասների պարագայում կենսաբանական տարիքն ավելի բարձր է, քան օրացույցային:

 

Placeholder
Աղքատ ընտանիքների երեխաները սոցիալական հաջողությունների համար վճարում են առողջությամբ