Ովքեր են լինելու ընտրիչները, որոնք կընտրեն Հանրապետության նախագահին
Իրավունք
16:44 17/07/2015

Ովքեր են լինելու ընտրիչները, որոնք կընտրեն Հանրապետության նախագահին

Որպեսզի նախագահը կախված չլինի պառլամենտական մեծամասնությունից և ունենա լեգիտիմության ավելի բարձր աստիճան, Սահմանադրության նոր նախագիծը նախատեսում է նախագահի ընտրություն ընտրիչների ժողովի կողմից: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը:

Նշենք, որ Սահմանադրության նախնական տարբերակի 125-րդ հոդվածը սահմանում է ՀՀ նախագահի ընտրության կարգը:

Ըստ այդմ, ՀՀ նախագահն ընտրվում է ընտրիչների ժողովի կողմից, իսկ ընտրիչների ժողովը կազմված է Ազգային ժողովի պատգամավորներից և ԱԺ պատգամավորների թվին հավասար Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց կազմից ընտրված ներկայացուցիչներից:

Ազգային ժողովի պատգամավորների հավասար թվով համայնքների ղեկավարները կամ ավագանու անդամները ապագայում Ընտրական օրենսգրքով նախատեսվող ընթացակարգով իրենց մեջից կընտրեն ընտրիչների: «Հմայանքների ներկայացուցիչները համամասնորեն կբաժանվեն, ասենք ` 50 համայնքից կընտրվի մեկ ընտրիչ, այսինքն` 50 համայնքի ղեկավարներն ու ավագանու անդամները կհավաքվեն ինչ-որ մի տեղ ու կընտրեն այդ մեկ անձին, որը կլինի ընտրիչ նախագահի ընտրությունների համար: Այս մեկը գումարվելով պատգամավորներին կընտրի հանրապետության նախագահին», -ներկայացրեց Թովմասյանը:

Հարակից հրապարակումներ`
Նոր Սահմանադրությամբ նախագահը իրավունք չունի կողմնապահ լինել. Սահմանադրագետ
Հանձնաժողովի անդամները բացատրել են` ինչու է նոր խորհրդարանը ունենալու առնվազն 101 կամ ավելի պատգամավոր

Placeholder
Ովքեր են լինելու ընտրիչները, որոնք կընտրեն Հանրապետության նախագահին