Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բրիտանացի երգիծական դերասան Սայմոն Բրոդկինը ձախողել է ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատտերի մամուլի ասուլիսը: Այս մասին հայտնում է «The Independent»-ը: 79-ամյա շվեյցարացին հունիսի սկզբին հրաժարականի մասին հայտարարելուց հետո առաջին անգամ էր հանդես գալիս հրապարակային ելույթով: Բրոդկինը փող է շպրտել նրա դեմքին՝ ակնարկելով կոռուպցիոն սկանդալները, որոնք վերջին ժամանակներս բռնկվում են ՖԻՖԱ-ում: Նրա խոսքերով՝ այդ գումարները Բլատտերին տալիս է Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը, որը ցանկանում է անցկացնել «ԱԱ-2026»-ը:
Մամուլի ասուլիսը հետաձգվել է և կկայանա ավելի ուշ ժամի: