Բրիտանական «Հալլե» նվագախումբ. Հանդիսատեսը կվճարի համերգից հետո
Մշակույթ
11:00 21/07/2015

Բրիտանական «Հալլե» նվագախումբ. Հանդիսատեսը կվճարի համերգից հետո

Բրիտանական ամենահայտնի սիմֆոնիկ նվագախմբերից մեկը՝ «Հալլե»-ն Մանչեստրից, առաջին անգամ հանդես է գալու համերգով, որտեղ տոմսերի համար հանդիսատեսը վճարելու է ելույթից հետո: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:

Երաժիշտների խոսքով, համերգի վերջում հանդիսատեսին կառաջարկվի տոմսարկղում վճարել այնքան գումար, որքան, իրենց կարծիքով, արժեր համերգը:

«Վճարեք, որքան ուզում եք»,- ասված է նվագախմբի կայքում:

Սովորաբար «Հալլե» նվագախմբի համերգի տոմսի միջին արժեքը 60 դոլար է: Սեպտեմբերին նախատեսված այս ակցիայով նվախագումը հույս ունի դահլիճ բերել մարդկանց, ովքեր նախկինում երբեք չեն այցելել դասական երաժշտության համերգների:

Հանուն դրա, 1857 թվականի ստեղծված նվագախումբը պատրաստ է խախտել մի քանի ավանդույթ. այսպես՝ հանդիսատեսը կարող է համերգ գալ իր խմիչքով, ծափահարել հանպատրաստից և օգտագործել բջջային հեռախոսներ:

Placeholder
Բրիտանական «Հալլե» նվագախումբ. Հանդիսատեսը կվճարի համերգից հետո