ԱՄՆ փոխնախագահը հասարակության մեջ է հայտնվել դեմքին կապտուկով
Աշխարհում
10:18 21/07/2015

ԱՄՆ փոխնախագահը հասարակության մեջ է հայտնվել դեմքին կապտուկով

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը իր շան հետ խաղալու ժամանակ թեթև վնասվածք է ստացել: Այս մասին գրում է Ռիա Նովոստին՝ հղում անելով ABC NEWS հեռուստաալիքին:

Նախօրեին Ջ. Բայդենը Սպիտակ տանը մասնակցել է միջոցառման՝ դեմքին կապտուկ: Նա ելույթ չի ունեցել միջոցառման ժամանակ: Բայդենը կապտուկը ստացել է իր՝ «Չեմպիոն» անունով շան հետ խաղալիս:

Աղբյուրը նաև նշում է, որ Բայդենն ունի գերմանական հովվաշուն, որի հետ երբեմն հայտնվում է հանրային միջոցառումների:

Placeholder
ԱՄՆ փոխնախագահը հասարակության մեջ է հայտնվել դեմքին կապտուկով