Ուորլիք. Վիեննայում Մինսկի խմբի համանախագահները կքննարկեն ԼՂ հիմնահարցը
Քաղաքական
17:20 21/07/2015

Ուորլիք. Վիեննայում Մինսկի խմբի համանախագահները կքննարկեն ԼՂ հիմնահարցը

Վիեննայում այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկում կանցկացնեն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման առնչությամբ: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է  կատարել Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Մինսկի խմբի անդամների կողմից Վիեննայի գրասենյակում սպասվում է քննարկում իրականացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման, ինչպես նաև մեր հետագա քայլերի առնչությամբ: Մնացյալ քայլերն արդեն Բաքվինն են»,- գրել է Ուորլիքը:

Placeholder
Ուորլիք. Վիեննայում Մինսկի խմբի համանախագահները կքննարկեն ԼՂ հիմնահարցը