Ծառուկյանի ֆինանսավորմամբ կառուցված եկեղեցու բացումը՝ այսօր. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
10:34 22/07/2015

Ծառուկյանի ֆինանսավորմամբ կառուցված եկեղեցու բացումը՝ այսօր. «Ժողովուրդ»

Այսօր՝ ժամը 17-ին, Նոր Հաճնում տեղի կունենա ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ֆինանսավորմամբ կառուցված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բացման արարողությունը:

«Ժողովուրդ» -ի տեղեկություններով՝ իշխանությունների ողջ վերնախավը մասնակցելու է բացման արարողությանը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Եկեղեցու օծման արարողությունն իրականացնելու է անձամբ կաթողիկոս Գարեգին Բ-ն:

Ի դեպ, ըստ լուրերի՝ Գագիկ Ծառուկյանի քավոր, ռուսաստանաբնակ, «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը ևս Մոսկվայից ժամանելու է Հայաստան՝ հատուկ այդ արարողությանը ներկա լինելու համար: Ասել է թե՝ իշխանական դաշտում ամեն ինչ առաջվանն է կրկին:
 

Placeholder
Ծառուկյանի ֆինանսավորմամբ կառուցված եկեղեցու բացումը՝ այսօր. «Ժողովուրդ»