«Ապուշություն է». Արծվիկ Մինասյանը՝ Արդարադատության նախարար նշանակվելու մասին. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
10:15 23/07/2015

«Ապուշություն է». Արծվիկ Մինասյանը՝ Արդարադատության նախարար նշանակվելու մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը մտերիմների շրջանում ասել է, թե իշխանությունները մտադիր են ՀՀ արդարադատության նախարարի թափուր մնացած պորտֆելը «հանձնել» իրենց՝ ՀՅԴ-ին:

Ավելին՝ լուրեր կան, որ Արծվիկ Մինասյանին արդեն իսկ այդ պաշտոնն առաջարկվել է: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է այս տեղեկությունները ճշտել ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանից:

Նա կտրականապես հերքել է տեղեկությունները. «Ակնհայտ է, որ դա ապուշություն է, ու ես այն մարդը չեմ, որ ինքնահաստատման փորձ անեմ, դա իմ տեսակին բնորոշ չէ»,- ասել է Արծվիկ Մինասյանը:

Իսկ այն դիտարկմանը, թե միգուցե ՀՀ իշխանություններն իրենց կուսակցությանը` ՀՅԴ-ին են նման առաջարկով դիմել, պատասխանել է. «Ես նման ինֆորմացիա չունեմ»:
 

Placeholder
«Ապուշություն է». Արծվիկ Մինասյանը՝ Արդարադատության նախարար նշանակվելու մասին. «Ժողովուրդ»