Վարչապետի հանձնարարականը ուղղված է գործարար միջավայրի բարելավմանը. Կարեն Ճշմարիտյան
Քաղաքական
13:43 23/07/2015

Վարչապետի հանձնարարականը ուղղված է գործարար միջավայրի բարելավմանը. Կարեն Ճշմարիտյան

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ տեսչական ստուգումները նվազեցնելու հարցը քննարկելու հանձնարարականն ուղղված է գործարար միջավայրի բարելավմանը: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

«Առաջին հերթին կարծում եմ, որ դա գործարար միջավայրի բարելավմանն է ուղղված և որոշակի մեղմացումներին: Երկրորդ՝ տեսչական բարեփոխումները հիմա ընթացքի մեջ են և, ըստ էության, տեսչական մարմինների կրճատումը ենթադրում է տվյալ մարմինների որոշակի գործունեության փոփոխություն, կառուցվածքային փոփոխություն»,- ասաց Կ.Ճշմարիտյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը գործադիրի այսօրվա նիստում Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարեց մինչև 2015թ-ի ավարտը տեսչություններ ունեցող պետական մարմինների ղեկավարների հետ քննարկել ստուգումների կասեցման հնարավորությունը:

Նախորդող լուր`
Վարչապետը հանձնարարեց քննարկել ստուգումների կասեցման հնարավորությունը

Placeholder
Վարչապետի հանձնարարականը ուղղված է գործարար միջավայրի բարելավմանը. Կարեն Ճշմարիտյան