Արցախի նախագահականում քննարկվել են Արցախ-Սփյուռք կապերին առնչվող հարցեր
Քաղաքական
14:50 23/07/2015

Արցախի նախագահականում քննարկվել են Արցախ-Սփյուռք կապերին առնչվող հարցեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 23-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային ուսանողական ծրագրի շրջանակներում հայրենիքում ապրող և աշխատող սփյուռքահայ ուսանողներին: Արցախի նախագահի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ երկրի ղեկավարը ողջունել է սփյուռքահայ երիտասարդների աշխատանքը տարբեր պետական մարմիններում, կարևորել այդ ծրագիրը Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման տեսանկյունից:

Արծարծվել են նաև Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը, Արցախ-Սփյուռք կապերին առնչվող հարցեր: Հանդիպմանը մասնակցել են Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք:

Placeholder
Արցախի նախագահականում քննարկվել են Արցախ-Սփյուռք կապերին առնչվող հարցեր