Մարտակերտի Նոր Սեյսուլան գյուղում մանկապարտեզ է բացվել
Տարածաշրջան
14:00 24/07/2015

Մարտակերտի Նոր Սեյսուլան գյուղում մանկապարտեզ է բացվել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 24-ին այցելել է Մարտակերտի շրջանի Նոր Սեյսուլան գյուղ, տեղեկացնում են ԼՂՀ նախագահի լրատվական ծառայությունից:

Ըստ աղբյուրի, երկրի ղեկավարը ծաղկեպսակ է դրել Արցախյան ազատամարտում նահատակվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին: Այնուհետև Բակո Սահակյանը մասնակցել է գյուղում նոր մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահը նշել է, որ գյուղական բնակավայրերում նախադպրոցական հաստատությունների ցանցի ընդլայնումը հանդիսանում է պետության կարևորագույն առաջադրանքներից մեկը, և այսուհետ էլ կարվի հնարավորը գյուղերում ժամանակակից պայմաններին համապատասխան մանկապարտեզներ ունենալու ուղղությամբ:

Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել ռուսաստանաբնակ բարերար Վահագն Խաչատրյանին` նախաձեռնությունն իրականացնելու համար, հավելելով, որ նրա կողմից հարազատ գյուղին ցուցաբերվող մշտական աջակցությունը հայրենասիրության ընդօրինակելի դրսևորում է:

Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Placeholder
Մարտակերտի Նոր Սեյսուլան գյուղում մանկապարտեզ է բացվել