Մուհամադ Ռաիսի. ՀՀ-ի և Իրանի հարաբերություններն այսուհետ էլ ավելի կզարգանան
Քաղաքական
15:44 24/07/2015

Մուհամադ Ռաիսի. ՀՀ-ի և Իրանի հարաբերություններն այսուհետ էլ ավելի կզարգանան

Ժնևում Իրանի և վեցյակի միջև ստորագրված համաձայնագիրը, Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը շատ կարևոր ազդեցություն կունենան տարածաշրջանի համար: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մուհամադ Ռաիսին:

«Պատժամիջոցների վերացումից հետո Իրանը կկարողանա ի հարաբերությունները միջազգային մակարդակով, հարևանների հետ էլ ավելի զարգացնել: Իրանի քաղաքականության առաջնահերթ առանցքներից մեկը համագործակցություն հարևան երկրների հետ: Հայաստանի հետ շատ լավ հարաբերություններ ունենք, պատժամիջոցները չեղարկելով՝ այդ հարաբերություններն էլ ավելի կզարգանան»,- ասաց նա:

Դեսպանի խոսքով, Հայաստանի և Իրանի միջև համագործակցության ոլորտները բազմազան են. «Բազմաթիվ նախագծեր ենք ստորագրվել՝ Մեղրի ՀԷԿ-ի, էլեկտրաէներգիայի փոխանակման, Հյուսիս-հարավ միջացքի կառուցման, սակայն կյանքի չեն կոչվել: Անշուշտ, այդ նախագծերի իրականացումը բավականին դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա»:

Պատասխանելով հարցին, թե «հայկական միջանցքը» Իրանը արդեն դիտարկո՞ւմ է որպես ապագայի ծրագիր, թե սոսկ բարի ցանկություն է, դեսպանն ասաց, որ այս ուղղությամբ բանակցություններ նախկինում տեղի են ունեցել:

«Ծրագիրն իրականացնելու համար նախատեսված է 3 միլիարդ 200 միլիոն: Խոսքը վերաբերում է երկաթգծին: Այս պահին ներդնող չկա ծրագրի իրականացման համար»,-նշեց նա:

Դեսպանի խոսքով, Իրանի նպատակներից է իրագործել այն նախագծերը, որոնք Հայաստանի հետ ստորագրվել են:

Մուհամադ Ռաիսին հույս հայտնեց, որ Հայաստանի և Իրանի տնտեսական հարաբերությունները կհասնեն քաղաքական հարաբերությունների մակարդակին:

Դեսպանը նաև հայտնեց, որ առաջիկա ամիսներին սպասվում է իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների այց Հայաստան, մասնավորապես Իրանի փոխնախագահի:

Placeholder
Մուհամադ Ռաիսի. ՀՀ-ի և Իրանի հարաբերություններն այսուհետ էլ ավելի կզարգանան