Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան
Քաղաքական
14:45 24/07/2015

Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրավերով հուլիսի 25-ին աշխատանքային այցով կմեկնի Վրաստանի Հանրապետություն՝ մասնակցելու Թբիլիսիում կայանալիք 2015թ. Եվրոպական երիտասարդական օլիմպիական փառատոնի բացման արարողությանը: 

Այցի շրջանակներում Հայաստանի և Վրաստանի վարչապետները կայցելեն Դարիալի (Կազբեկի) սահմանային անցակետ՝ իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով, տեղեկացնում են կառավարության լրատվական ծառայությունից:

Placeholder
Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան