Վերադարձ տուն. Օբաման Քենիայում է
Քաղաքական
17:30 25/07/2015

Վերադարձ տուն. Օբաման Քենիայում է

«Ես հպարտ եմ որ ԱՄՆ առաջին նախագահն եմ, որ այցելում է Քենիա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Քենիա կատարած այցելության ժամանակ: Օբամայի հայրը ծնվել ու մեծացել է Քենիայում: Այստեղից հետո Օբաման կմեկնի Եթովպիա: BBC-ի փոխանցմամբ, տեղի լրատվամիջոցները Օբամայի այցելությունը որակել են «վերադարձ տուն»: Նայրոբիի հազարավոր քաղաքացիներ ուրախությամբ են ողջունել նախագահական ավտոշարասյունը:

Օդանավակայանում Օբամային գրկախառն դիմավորել է քույրը՝ Աուման, իսկ ավելի ուշ, ընթրիքի ժամանակ, նախագահին միացել են մյուս բարեկամները, նաև 94-ամյա «Մամա Սառան», ով նրա հոր խորթ մայրն է:

Օբաման ասել է, որ Քենիան «անասելի առաջընթաց է ապրել», շատ է փոխվել:

«Տասը տարի առաջ երբ ես Նայրոբիում էի, վիճակը միանգամայն այլ էր, քան ես հիմա եմ տեսնում», -ասել է նա:

Քենիայում այսօր անցկացվում է Աֆրիկայի զարգացման հարցով գլոբալ տնտեսական ֆորումը, որին էլ մասնակցում է ԱՄՆ նախագահը:

Placeholder
Վերադարձ տուն. Օբաման Քենիայում է