Արտահանվել է 47 854 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն. ԳՆ
Տնտեսություն
16:11 27/07/2015

Արտահանվել է 47 854 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն. ԳՆ

Ընթացիկ տարում Հայաստանից ընդհանուր առմամբ, արդեն արտահանվել է 47, 854 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 27 623 տոննայի դիմաց, տեղեկացնում են գյուղատնտեսության նախարարաության լրատվական ծառայությունից:

Այդ թվում` հուլիսի 27-ի դրությամբ արտահանվել է 20 000 տոննա ծիրան` նախորդ ամբողջ տարվա 1791 տոննայի դիմաց և 2038 տոննա կեռաս` նախորդ ամբողջ տարվա 370 տոննայի դիմաց:

Այսօրվա դրությամբ Հայաստանից արտահանվել է 2848 տոննա վարունգ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 53 տոննայի դիմաց, 1160 տոննա կանաչեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 728 տոննայի դիմաց: Արտահանվել է նաև 9054 տոննա կաղամբ և ծաղկակաղամբ` 2014 թվականի նույն ժամանակահատվածի 1492 տոննայի դիմաց:

 

Placeholder
Արտահանվել է 47 854 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն. ԳՆ