Արտադրվել է շուրջ 263 հազար տոննա բանջարեղեն և 161 հազար տոննա պտուղ
Տնտեսություն
20:22 28/07/2015

Արտադրվել է շուրջ 263 հազար տոննա բանջարեղեն և 161 հազար տոննա պտուղ

Այսօրվա դրությամբ, օպերատիվ տվյալներով, Հայաստանում արտադրվել է շուրջ 263 հազար տոննա բանջարեղենի համախառն բերք, որից շուրջ 68 հազար տոննա լոլիկ: Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 

Հանրապետությունում արտադրվել են նաև ավելի քան 70 հազար տոննա բոստանային մշակաբույսեր (սեխ, ձմերուկ) և շուրջ 76 հազար տոննա կարտոֆիլ:

Այսօրվա դրությամբ, օպերատիվ տվյալներով, արտադրվել է նաև շուրջ 161 հազար տոննա պտղի և հատապտղի համախառն բերք, այդ թվում` շուրջ 103 հազար տոննա ծիրանի համախառն բերք, որը 2013 թվականի ցուցանիշը գերազանցում է ավելի քան 14 հազար տոննայով:

 

Placeholder
Արտադրվել է շուրջ 263 հազար տոննա բանջարեղեն և 161 հազար տոննա պտուղ