Թուրքիայում քաոսային վիճակ է. Գ. Պետրոսյան (տեսանյութ)
Քաղաքական
16:49 29/07/2015

Թուրքիայում քաոսային վիճակ է. Գ. Պետրոսյան (տեսանյութ)

«Թուրքիայում իրավիճակը խառնված է մի քանի ճակատներով: Սրվել է ոչ միայն քրդական խնդիրը, նաև խնդիր կա «Իսլամական պետության» հետ, մեկ ամսից ավելի է Թուրքիայում չեն կարողանում կազմել կոալիցիոն կառավորություն, ինչը ևս լուրջ խնդիր է: Թուրքիայի համար բավականին բարդ, խճճված, քաոսային իրավիճակ է ներկայումս»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը:

Ըստ նրա, առայժմ հստակություն չկա կոալիցիայի հարցում, ինչը կարող է բերել նոր ընտրությունների. «Դա կարող է իր հետ բերել նոր խնդիրներ՝ հաշվի առնելով քրդական սրացումը, քանի որ իշխող կուսակցությունն առաջին հերթին խնդիր է դնելու տապալել նոր ընտրություններում քրդական կուսակցությանը: Դա բերելու է շատ լուրջ բախումների»:

Ըստ թուրքագետի, առաջիկա ամիսները թեժ են լինելու Թուրքիայում:

Մանրամասները` տեսանյութում:

Placeholder
Թուրքիայում քաոսային վիճակ է. Գ. Պետրոսյան (տեսանյութ)