ՌԴ-ում 51 ԲՈՒՀ-ի արգելել են դիմորդ ընդունել
Կրթություն, գիտություն
19:20 29/07/2015

ՌԴ-ում 51 ԲՈՒՀ-ի արգելել են դիմորդ ընդունել

ՌԴ կրթության տեսչությունը ստուգումների արդյունքում արգելել է 51 ԲՈՒՀ-ի դիմորդ ընդունել: Այս մասին գրում է Ռիա նովոստին:

Նշվում է, որ տիպական խախտումների մեջ, որ թույլ են տվել ԲՈՒՀ-երը, ամենատարածվածը պրոֆեսորադասախոսական կազմով չապահովելն է, նաև շինության ու հողի փաստաթղթերի բացակայությունը, սանիտարահամաճարակային եզրակացություններ և այլն:

Այս տարի գերատեսչությունը կասեցրել է 7 ԲՈՒՀ-ի լիցենզիա: Բացի այդ 44 ԲՈՒՀ-ում և դրանց մասնաճյուղերում դադարեցվել է պետական հավատարմագրման գործողությունը:

Placeholder
ՌԴ-ում 51 ԲՈՒՀ-ի արգելել են դիմորդ ընդունել