ՀՀ Նախագահի մրցանակի համար կմրցեն նաև Հայաստանի նախակրթական հաստատությունները և հաշմանդամ մարզիկները
Սպորտ
18:00 31/07/2015

ՀՀ Նախագահի մրցանակի համար կմրցեն նաև Հայաստանի նախակրթական հաստատությունները և հաշմանդամ մարզիկները

ՀՀ կառավարությունը հուլիսի 30-ի նիստում հավանություն է տվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի ներկայացրած «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ, լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը գումար հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծին: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:

ՀՀ Նախագահի մրցանակի համար անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» ամենամյա մրցաշարին կավելանան ևս երկու ստուգատեսներ, որտեղ իրենց ուժերը կչափեն Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախակրթական հաստատությունների շուրջ 5500 սաներ և 220 հաշմանդամություն ունեցող մարզիկներ:

Ինչպես նշել է նախարար Ղազարյանը, այս մրցաշարերի կազմակերպումը իրականացվելու է առանց լրացուցիչ պետական ֆինանսավորման` ընդամենը վերաբաշխում կատարելով «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի ծրագրով հատկացված գումարները:

Ծրագիրը կնպաստի հաշմանդամություն ունեցող անձանց՝ սպորտի նկատմամբ վերաբերմունքի ձևավորմանը, սպորտի միջոցով նրանց առողջության ամրապնդմանը, ակտիվ հանգստի կազմակերպմանը, ինչպես նաև նախադպրոցական տարիքի երեխաների առողջության ամրապնդմանն ու առողջ ապրելակերպի արմատավորմանը։

Placeholder
ՀՀ Նախագահի մրցանակի համար կմրցեն նաև Հայաստանի նախակրթական հաստատությունները և հաշմանդամ մարզիկները