ԱՄՀ-ն նշել է Հունաստանին նոր վարկ տրամադրելու պայմանները
Տնտեսություն
10:43 31/07/2015

ԱՄՀ-ն նշել է Հունաստանին նոր վարկ տրամադրելու պայմանները

Արժույթի միջազգային հիմնադրամը չի տրամադրի Հունաստանին ֆինանսական օգնության հերթական փաթեթը, եթե Աթենքը ԵՄ մյուս երկրների հետ համաձայնության չհասնի նախկին պարտքերի վճարման հարցով: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն: 

ԱՄՀ-ում նշել են, որ երկու կողմն էլ զիջումների պետք է գնան, եվրագոտու երկրները պետք է նվազեցնեն Հունաստանի պարտքային բեռը, իսկ Աթենքի համար անհրաժեշտ են հետագա բարեփոխումները:

Ամսվա սկզբին Հունաստանի ֆինանսների նախարարությունը պաշտոնական հարցում էր ուղարկել ԱՄՀ՝ նոր վարկային գիծ բացելու մասին: Սպասվում է, որ միջազգային վարկատուները մինչև օգոստոսի 20-ը Հունաստանի հետ կստորագրեն մոտ 86 միլիարդ եվրո տրամադրելու համաձայնագիրը:

Placeholder
ԱՄՀ-ն նշել է Հունաստանին նոր վարկ տրամադրելու պայմանները