ՌԴ-ի սահմանած  էմբարգոյից ԵՄ ֆերմերները կորցրել են 5.5 մլրդ եվրո
Տնտեսություն
20:00 01/08/2015

ՌԴ-ի սահմանած էմբարգոյից ԵՄ ֆերմերները կորցրել են 5.5 մլրդ եվրո

Գյուղատնտեսական ապրանքների վրա Ռուսաստանի սահմանած էմբարգոն ԵՄ ֆերմերներին հասցրել է 5.5 մլրդ եվրոյի վնաս: Այս մասին հայտարարել է եվրոպացի ֆերմերների և աշխատողների Copa-Cogeca արհմիության նախագահ Ալբեր Յան Մաատը,- փոխանցում է Ria.ru-ն: 

«Նախորդ տարի Ռուսաստանի հայտարարած էմբարգոյի պատճառով եվրոպացի ֆերմերների գյուղմթերքի արտահանումը էականորեն կրճատվել է՝ հասցնելով 5.5 մլրդ-ի վնաս»,- հայտարարել է 28 մլն ֆերմերների շահերը ներկայացնող արհմիության ղեկավարը:

Մաատը ողջունել է Եվրահանձնաժողովի ջանքերը ուղղված գյուղատնտեսական ոլորտի վնասները փոխհատուցելու համար, սակայն հավելել, որ դրանք դեռ բավարար չեն: Տուժվել են հատկապես խոզի միս, մրգեր, բանջարեղեն և կաթնամթերք արտադրող ֆերմերները:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի կողմից գյուղմթերքի էմբարգո հայտարարվել է նախորդ տարի օգոստոսին բոլոր այն եվրոպական երկրների նկատմամբ, ովքեր միացել էին Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին:

Placeholder
ՌԴ-ի սահմանած էմբարգոյից ԵՄ ֆերմերները կորցրել են 5.5 մլրդ եվրո