Ռուս հայտնի ռեժիսոր Էլդար Ռյազանովը ինֆարկտ է ստացել
Մշակույթ
19:18 03/08/2015

Ռուս հայտնի ռեժիսոր Էլդար Ռյազանովը ինֆարկտ է ստացել

Առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով ռուս հայտնի ռեժիսոր Էլդար Ռյազանովը հոսպիտալացվել է Բակուլևի անվան բժշկական կենտրոն: KP.ru-ն տեղեկացնում է, որ 87-ամյա ռեժիսորը իրեն կտրուկ վատ է զգացել տանը: Բժիշկները նրա մոտ ախտրոշել են ինֆարկտ, շտապ օգնության բրիգադը ծանր վիճակում գտնվող Ռյազանովին անմիջապես տեղափոխել է Բակուլևի անվան սրտաբանական կենտրոն:

Կենտրոնում պարբերականին հաստատել են տեղեկությունը և ասել, որ ռեժիսորն այժմ գտնվում է վիրաբուժական բաժանմունքում:

Placeholder
Ռուս հայտնի ռեժիսոր Էլդար Ռյազանովը ինֆարկտ է ստացել