Վրաստանը «չիփս» կարտահանի Հայաստան
Տնտեսություն
18:16 04/08/2015

Վրաստանը «չիփս» կարտահանի Հայաստան

Վրաստանում «չիփսի» արտադրությամբ զբաղվող նոր ձեռնարկությունը սկսել է աշխատել ողջ հզորությամբ: Գործարանի պաշտոնական բացմանը ներկա են եղել երկրի վարչապետը, Էկոնոմիկայի նախարարը:

Հայտնի գերմանացի գործարարը 4 մլն դոլարի ներդրում է կատարել: Դրանք պատրաստվելու են տեղական կարտոֆիլից, ինչի համար գործարարն արդեն կարտոֆիլի ցանքատարածություններ է գնել: Այս մասին գրում է «Ափսնեյ»-ը: 

Նշվում է, որ վրացական կարտոֆիլից պատրաստուկները  յուրահատուկ համ ունեն: Գերմանացին հույս ունի, որ «չիփսերը» մեծ պահանջարկ են ունենալու: Ի դեպ, գործարարն ընտանիքով տեղափոխվել է՝ ապրելու հարևան երկրում:

Դրանք արտադրվելու են «Քարավան» անունով, այս բրենդն արդեն գրանցվել է: Ձեռնարկատերը հայտարարել է, որ պայմանավորվածություններ ունի արտադրանքը հայկական ու ադրբեջանական շուկաններում վաճառելու վերաբերյալ:

 

Placeholder
Վրաստանը «չիփս» կարտահանի Հայաստան