Դպրոցական ուսապարկերն ու երեխաների առողջությունը
Առողջություն
10:48 04/08/2015

Դպրոցական ուսապարկերն ու երեխաների առողջությունը

Ծանր ուսապարկեր կրող դպրոցականների ավելի քան 60 տոկոսը տառապում է մեջքի խնդիրների, պարանոցի մկանային ցավերի, սխալ կեցվածքի պատճառով: Մինչև 18 տարեկանների ոսկորամկանային համակարգն այնքան ուժեղ չէ, որ կարողանա մեծ բեռին դիմանալ: Գրում է «Մեդդեյլի.ռու»-ն: 

Վտանգավոր է նաև, երբ երեխան պայուսակը գցում է մեկ ուսին: Այն խաթարում է մարմնի կառուցվածքը, առաջացնում է մկանային լարվածություն, առաջացնում է սպազմ:

Ծանր պայուսակներն առաջացնում են վզի, մեջքի ստորին հատվածի, ուսերի, գլխի ցավեր: Բժիշկներն ընդգծում են, երեխաների ֆիզիկական զարգացումը շատ կարևոր է: Դրա համար անհրաժեշտ է սպիտակուցներով, D վիտամինով, կալցիումով հարուստ առողջ սնունդ:

 

Placeholder
Դպրոցական ուսապարկերն ու երեխաների առողջությունը