Հուլիսին Հայաստանից Վրաստան հանգստանալու է մեկնել 181 հազար մարդ
Տնտեսություն
13:00 04/08/2015

Հուլիսին Հայաստանից Վրաստան հանգստանալու է մեկնել 181 հազար մարդ

Հայերը նախընտրում են հանգստանալ Վրաստանում: Վրացական լրատվամիջոցը,  վկայակոչելով ոստիկանության հրապարակած տվյալները, գրում է, որ հուլիսին Հայաստանից Վրաստան է եկել 181 հազար մարդ, ինչը 11.9 տոկոսով ավելի շատ է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Երկրորդ տեղում ադրբեջանցիներն են՝ 160.2 հազար մարդ է մեկնել Վրաստան, աճը կազմում է 7.9 տոկոս, երրորդ տեղում՝ Թուրքիան է՝ 152 հազար, աճը կազմում է 12 տոկոս:

Ռուսները զբաղեցնում են 4-րդ տեղը: Վրաստանում հուլիսին հանգստացել է 140.3 հազար ռուս, ինչը 6.6 տոկոսով ավելի է, քան նախորդ տարի:

Ընդհանուր առմամբ, հուլիսին Վրաստան այցելել է 737.7 հազար մարդ:

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած տվյալների համաձայն, 2015թ. II եռամսյակում ՀՀ է ժամանել 1 256 917 զբոսաշրջիկ կամ 2014թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 1.8%-ով: 2015թ. II եռամսյակում զբոսաշրջության նպատակով ՀՀ-ից մեկնել է 250 326 մարդ կամ 2014թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 1.0%-ով:

Նախորդող հրապարակումներ՝
ՀՀ ԱԳՆ-ն Վրաստան հանգստի մեկնող քաղաքացիներին մի քանի խորհուրդ է տալիս
Վրաստանում գտնվողների խորհուրդները մեկնողներին

Placeholder
Հուլիսին Հայաստանից Վրաստան հանգստանալու է մեկնել 181 հազար մարդ