Հայաստանի միջազգային պահուստները նվազել են. «ՀԺ»
Օրվա մամուլ
10:40 05/08/2015

Հայաստանի միջազգային պահուստները նվազել են. «ՀԺ»

«Հայաստանի միջազգային պահուստները, որոնք գտնվում են ՀՀ կենտրոնական բանկի տնօրինության ներքո, կրկին սկսել են նվազել: Միայն այս տարվա հունիս ամսվա ընթացքում մեր միջազգային պահուստները նվազել են ավելի քան 50 միլիոն դոլարով:

Եթե հունի 1-ի դրությամբ մեր միջազգային պահուստներում առկա էր 1մլրդ 598 մլն դոլար, ապա հուլիսի 1-ի դրությամբ՝ 1մլրդ 546 մլն դոլար: Պահուստների ամենացածր մակարդակը այս տարի եղել է փետրվարին՝ 1մլրդ 261 մլն դոլար: Սակայն եվրոբոնդերի թողարկումից ստացված արտարժույթը տեղափոխվեց միջազգային պահուստներ:

Ստացվեց, որ մեր արտաքին պարտքը ավելացավ, բայց ավելացավ նաև միջազգային պահուստները: Հիմա մեր արտաքին պարտքը շարունակում է աճել, իսկ պահուստները, դրան զուգահեռ նվազում են»,-գրել է «Հայկական Ժամանակ»-ը:

Placeholder
Հայաստանի միջազգային պահուստները նվազել են. «ՀԺ»