Հակառակորդի կրակոցից վիրավորված պայմանագրային զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում
Քաղաքական
17:41 06/08/2015

Հակառակորդի կրակոցից վիրավորված պայմանագրային զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում

Օգոստոսի 5-ին առավոտյան Լոռվա մարզի Բարեկամավան գյուղի դիրքերում հակառակորդի կրակոցից վիրավորվել է պայմանագրային զինծառայող 39-ամյա Սամվել Շուրիկի Խարազյանը, ովԿուռթան գյուղի բնակիչ է: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Կուռթանի գյուղապետ Մհեր Գևորգյանը:

Նրա խոսքով, Մհերը աջ ոտքի ազդրի հատվածում մկանային վիրավորում է ստացել:

«Փառք Աստծո նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ես անձամբ եմ խոսել նրա բժշկի հետ: Ասացին, որ վիրահատությունը բարեհաջող է անցել ու ամեն ինչ լավ է»,- փոխանցեց գյուղապետը:

Այժմ, նրա խոսքով, պայմանագրային զինծառայողը գտնվում է Վանաձորի զինվորական հոսպիտալում:

Placeholder
Հակառակորդի կրակոցից վիրավորված պայմանագրային զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում