Անի Մաջնունյանի սպանության կասկածանքով ձերբակալվածը 20-ամյա երիտասարդ է
Իրավունք
12:41 07/08/2015

Անի Մաջնունյանի սպանության կասկածանքով ձերբակալվածը 20-ամյա երիտասարդ է

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Երևանի բնակչուհի Անի Մաջնունյանի սպանության մի շարք մանրամասներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժնից հայտնում են, որ Ա.Մաջնունյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է Երևանի 20-ամյա բնակիչ։

Նախաքննությունը շարունակվում է։ Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ սպանության բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։  Արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

Նախորդող հրապարակում՝
Էքստրասենսի սպանության գործով ձերբակալված կա

 

Placeholder
Անի Մաջնունյանի սպանության կասկածանքով ձերբակալվածը 20-ամյա երիտասարդ է