Նեմցովի սպանության մեջ մեղադրվողը պատմել է խոշտանգումների մասին
Իրավունք
10:42 07/08/2015

Նեմցովի սպանության մեջ մեղադրվողը պատմել է խոշտանգումների մասին

Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության մեջ մեղադրվողներից մեկը` Անզոր Գուբաշևը հայտարարել է, որ իրեն խոշտանգել են: Այդ մասին գրել է «Коммерсантъ»-ը:

Մեղադրյալը Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստիրկինին նամակ է հղել, որտեղ նշել է, որ Ինգուշեթիայում իրեն ձերբակալելուց հետո տեղափոխել են Վլադիկովկաս ու օրերով պահել ինչ-որ օբյեկտում: Ձերբակալման պահին Գուբաշևը եղել է եղբոր` Շադիդի հետ, որը նույնպես նույն գործով անցնում է որպես մեղադրյալ:

ՔԿ ղեկավարին ուղղված նամակում Անզորը տեղեկացնում է, որ սև դիմակներով անձինք կանգնեցրել են իրենց մեքենան, այնպիսի տարածքում, որտեղ մարդ չի եղել, իրեն և եղբորը գցել են դեմքով գետնին, ծեծել, սև գլխարկ-դիմակներ և ձեռնաշղթա հագցրել ու տեղափոխել Վլկադիկովկաս` իրենց համար անհայտ մի վայր: Այդտեղ նրանք անցկացրել են մի քանի օր:

«Այդ ընթացքում չլիցքավորված հրազենով «կրակել են» իմ վրա, հարվածել տարբեր գործիքներով ու խոստացել սղոցել: Ես շոկի մեջ էի», ՔԿ ղեկավարին ուղղված հայտարարության մեջ գրել է մեղադրյալը:

Placeholder
Նեմցովի սպանության մեջ մեղադրվողը պատմել է խոշտանգումների մասին