Տուխելը  հպարտանում է Մխիթարյանով, Ռոյսը` հիանում
Սպորտ
16:15 07/08/2015

Տուխելը հպարտանում է Մխիթարյանով, Ռոյսը` հիանում

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը և ֆուտբոլիստ Մարկո Ռոյս բարձր են  գնահատել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ով Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի «Վոլֆսբերգի» հետ խաղում դարձավ հեթ-տրիկի հեղինակ:

«Մխիթարյանն իսկական պրոֆեսիոնալ է, ում վրա կարելի է հույս դնել: Ուրախ եմ, որ իմ թիմում հանդես է գալիս նման ֆուտբոլիստ: Հաճելի է հետևել, թե Հենրիխն ինչպես է զարգացնում իր տաղանդը»,- նշել է Տուխելը:

Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Մարկո Ռոյսը ևս  գրառում է արել Հենրիխ Մխիթարյանի մասին, որում նշել էր` «Ընտիր էր, Միկի»:

 

Starke Leistung Micki! // Great Performance Micki!

Posted by Marco Reus on Thursday, 6 August 2015


Հիշեցնենք, «Բորուսիան» երկու խաղերի արդյունքում 6:0 հաշվով հաղթելով ավստրիական «Վոլֆսբերգին»` նվաճեց Եվրոպա լիգայի խմբային փուլին մասնակցելու իրավունք:

 Նախորդող լուր՝
«Go on Micki . YOU are the best!!.». Շնորհակալական ու հիացական խոսքեր՝ Մխիթարյանին
Մխիթարյանի գոլերը (տեսանյութ)

Placeholder
Տուխելը հպարտանում է Մխիթարյանով, Ռոյսը` հիանում