ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը հասարակական նշանակության շինություն է ձեռք բերել. ՀԺ
Օրվա մամուլ
10:20 08/08/2015

ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը հասարակական նշանակության շինություն է ձեռք բերել. ՀԺ

«Հայկական ժամանակ»-ը, հղում անելով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքին, գրել է, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը նախորդ տարի 3 միլիոն 195 հազար դրամով հասարակական նշանակության շինություն է ձեռք բերել:

Թերթի հարցմանը, թե՝ ի՞նչ շինություն է դա, ի՞նչ նպատակով է պատգամավորն այն գնել, խանու՞թ, դեղատու՞ն՝ ի՞նչ է այնտեղ գործելու, Վահե Էնֆիաջյանը հրաժարվել է պատասխանել, ասելով, թե թող այս անգամ էլ հարցն անպատասխան մնա:

«Էնֆիաջյանի հայտարարագրած ունեցվածքն առանձնապես մեծ չափերի չի հասնում: Նրա դրամական միջոցները կազմում են 3,8 միլիոն դրամ, 2700 դոլար և 1200 եվրո: Պատգամավորը անշարժ կամ շարժական գույք չի հայտարարագրել: Նրա տարեկան աշխատավարձը 5,9 միլիոն դրամ է»,–գրել է թերթը։

Placeholder
ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը հասարակական նշանակության շինություն է ձեռք բերել. ՀԺ