Նեմցովին երկու հրազենից են կրակել. վարկած
Իրավունք
10:45 08/08/2015

Նեմցովին երկու հրազենից են կրակել. վարկած

Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը հնարավոր  է սպանված լինել երկու տարբեր հրազենից արձակված կրակոցներից: Հաղորդում է «Կոմմերսանտ» թերթը` վկայակոչելով դիակի բժշկական հետազոտության արդյունքում առաջ քաշված վարկածներից մեկը: 

Թերթի տեղեկություններով, Նեմցովը երեք կրակոց կարող էր ստանալ խլացուցիչով հրազենից, իսկ մյուսները այնպիսի ատրճանակից, որը չի ենթադրում ձայնամեկուսացում: Մասնագետները նաև վարկած են առաջ քաշել, ըստ որի, Նեմցովի վնասվածքների տարբերությունը կարող է պայմանավորված լինել նաև այն հանգամանքով, որ գործադրվել են տարբեր հզորության ատրճանակներ:

Ինչ վերաբերվում է այն հանգամանքին, որ Նեմցովի հագուստի վրա առկա պատռվածքները չեն համապատասպանում մարմնի վրա առկա վնասվածքներին, մասնագետները վարկած են առաջ քաշում, ըստ որի դրա պատճառը կարող է լինել այն, որ Նեմցովը առաջին կրակոցներից հետո ինչ-որ շարժումներ է արել:

Placeholder
Նեմցովին երկու հրազենից են կրակել. վարկած