Ձմերուկը դրսում կտրել, փորձելը վտանգավոր է. մասնագետի խորհուրդները (տեսանյութ)
Առողջություն
12:35 08/08/2015

Ձմերուկը դրսում կտրել, փորձելը վտանգավոր է. մասնագետի խորհուրդները (տեսանյութ)

Սննդային թունավորումներից խուսափելու համար առաջին հերթին պետք է մտածել ի՞նչ ենք գնում, ի՞նչ ենք պատրաստում ու ի՞նչ ենք մատուցում: Այսօր լրագրողների հետ հանդիխպմանը նման դիտարկում արեց գաստրոէնտերոլոգ-թերապևտ Աննա Մարտիրոսյանը:

«Կաթնամթերքը հնարավորինս պետք է թարմ լինի, կաթը և նրա հետ բոլոր խառնուրդնեը կարող են այս սեզոնին խնդիրներ առաջացնել, պսատերիզացված կաթն ավելի արագ փչացող է»,-նշեց մասնագետը:

Ինչ վերաբերում է պաղպաղակին նա նշեց, որ չի կարելի օգտագործել հալեցրած և նորից սառեցրած պաղպաղակ, իսկ մնացածը մնում է արտադրողների խղճին՝ թե ինչ են մեզ մատուցում:

Անդրադառնալով մսամթերքին` նա ասաց, որ միսը սառնարանից դուրս գալուց հետո մի քանի ժամվա ընթացքում կարող է փչանալ. «Պետք չէ այս սեզոնին օգտագործել մսային կիսաֆաբրիկատներ»:

Բանախոսը խորհորրդ տվեց խուսափել կարտոֆիլ և հավկիթ պարունակող աղցաններից, պատրաստելու դեպքում էլ այն պետք է մատուցվի միայն մեկ անգամ: Թե ձվածեղը, թե թերխաշ ձուն կարող են շատ արագ թունավորում առաջացնել:

«Ցավոք խնջույքների և արարողությունների ժամանակ մենք չենք կարող իմանալ մեզ ինչ են մատուցում, այդ պատճառով էլ պետք է ավլի զգոն լինել»,-ասաց Ա. Մարտիրոսյանը:

Իսկ թե ի՞նչ մթերք է խորհուրդ տրվում այս սեզոնին օգտագործել` նա նշեց, որ միրգն ու բանջարեղենը կարելի է օգտգործել անսահմանափակ, իհարկե անպայման պահպանելով հիգիենայի բոլոր կանոնները:

«Այս շրջանում շատ են ձմերուկային դիետաներ  պահվում, սակայն ձմերուկը հաճախ է դառնում թունավորման պատճառ: Կոչ եմ անում բոլորին, հատկապես հղիներին, ձմերուկը չչարաշահել: Ձմերուկը դրսում կտրել, փորձելը վտանգավոր է, քանի որ հենց այդ պահին է, որ նրա վրա են գտնվում ամենաշատ մանրէները»,-ասաց գաստրոէնտերոլոգ-թերապևտն՝ ավելացնելով, որ վնասված, ջարդված ձմերուկ էլ պետք չէ գնել,իսկ երբ ձմերկուկի մեջի թելիկները լինում են դեղնած, պետք է այն անմիջապես նետել:

Վերջում մասնագետը խորհորդ տվեց օրական սնվել 4-5 անգամ՝ քիչ չափաքանակով, իսկ թունավորման նախանշանների դեպքում ինքնաբուժությամբ չզբաղվել, այլ դիմել բժշկի:

Մասնագետի խորհորդներն ու հորդորներն առավել մանրամասն ՝ տեսանյութում:

Նախորդող հրապարակումներ՝
Շարունակվող թունավորումները ստիպում են նախարարությանը կրկնել հորդորները
Պետք է թույլ տալ անարգել մուտք գործել սննդի ցանկացած օբյեկտ և ստուգում կատարել. Կ. Չիլինգարյան
Պիպոյան. Թունավորումները պետական օղակների ոչ պատշաճ աշխատանքի հետևանք են

Placeholder
Ձմերուկը դրսում կտրել, փորձելը վտանգավոր է. մասնագետի խորհուրդները (տեսանյութ)